Գիտություն

Մ.թ.ա. 3000 թվականից ինչ է բացահայտվել

Մ.թ.ա. 3000 թվականից ինչ է բացահայտվել

Անգլիայի Լինքոլնի մոտ հնագետները հայտնաբերել են շուրջ 5000 տարվա վաղեմության նեոլիթյան քարե կացնի գլուխ և հռոմեական ժամանակաշրջանի շինությունների մնացորդներ։

Հնագետների համար ակնկալված էր հռոմեական բնակավայրի հայտնաբերումը, սակայն իրական անակնկալը շատ ավելի հին շերտն էր՝ մ.թ.ա. մոտ 3000 թ․։ Կացնի գլուխը փայլեցված է, սուր եզրով և, մասնագետների կարծիքով, գործնական օգտագործման համար չէ․ այն եղել է բարձր կարգավիճ ունեցող, արժեքավոր առարկա, հավանաբար՝ փոխանակման կամ ծիսական նշանակությամբ։

Տարածքում հայտնաբերվել են նաև հռոմեական պատեր, սյան բեկոր, հազարավոր խեցեղենային կտորներ ու անձնական իրեր՝ բրոշներ, ապարանջաններ, մազակալներ։ Սա վկայում է, որ Լինքոլն քաղաքից դուրս գոյություն են ունեցել բարեկեցիկ հռոմեական տներ, նման ժամանակակից հարուստ արվարձանների։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական