Գիտություն

Ռուսաստանը պատրաստվում է Լուսնի վրա էլեկտրակայան կառուցել

Ռուսաստանը պատրաստվում է Լուսնի վրա էլեկտրակայան կառուցել

Ռուսաստանը ծրագրում է Լուսնի վրա էլեկտրակայանի ստեղծում, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2036 թվականը. հայտնում է «Ռոսկոսմոսը»։

Ռուս մասնագետների խոսքով՝ Լուսնի էլեկտրակայանը անհրաժեշտ է երկարաժամկետ էներգամատակարարման համար․ այն պետք է էլեկտրաէներգիա ապահովի Լուսնի ռուսական ծրագրի շրջանակում գործող սարքավորումների համար։

Նախագծին կմասնակցեն ոչ միայն «Ռոսկոսմոսը», այլև «Ռոսատոմը» և Կուրչատովի ինստիտուտը։ Ծրագրի ընթացքում կստեղծվեն տիեզերական սարքեր, կանցկացվեն փորձարկումներ Երկրի վրա և թռիչքային փորձեր, որից հետո համապատասխան ենթակառուցվածքը կտեղակայվի Լուսնի մակերեսին։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դենիս Մանտուրովը նշել էր, որ երկիրը մինչև 2030 թվականը նախատեսում է աստիճանաբար անցում կատարել Միջազգային տիեզերական կայանից սեփական ազգային ուղեծրային կայանի։ Նրա խոսքով՝ նոր կայանը կլինի աշխարհում առաջին ռոբոտացված ուղեծրային հարթակ-դրոնը, իսկ այդ փորձը կօգտագործվի նաև Լուսնի վրա միջուկային էլեկտրակայան ստեղծելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական