Գիտություն

Ձմեռ հասկացությունը Արկտիկայում փոխվում է

Ձմեռ հասկացությունը Արկտիկայում փոխվում է

Արկտիկայում 2024-ի հոկտեմբերից մինչև 2025-ի սեպտեմբեր գրանցվել է վերջին՝ 125 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը։ NOAA-ի տվյալներով՝ վերջին 10 տարիները դարձել են Արկտիկայի պատմության ամենատաք տարիները։

Տաքացումը տեղի է ունենում միջինից մինչև չորս անգամ արագ, ինչի հետևանքով սառույցը հալվում է։ 1980-ականներից ի վեր ամենահին ու հաստ սառույցը կրճատվել է ավելի քան 95 տոկոսով։

Արկտիկայում այս տարի գրանցվել է նաև տեղումների ռեկորդ, ընդ որում՝ անձրևի տեսքով, նույնիսկ՝ ձմռանը։ Գիտնականների խոսքով՝ ձմեռ հասկացությունը Արկտիկայում փոխվում է։

Սառույցի հալքն արագացնում է օվկիանոսի տաքացումը, իսկ Գրենլանդիայի սառցաշերտի հալոցքը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական