Գիտություն

Բացահայտվել են «դինոզավր» աստղեր

Բացահայտվել են «դինոզավր» աստղեր

Ջեյմս Ուեբբ տիեզերական աստղադիտակի օգնությամբ աստղագետները, հայտնաբերել են Տիեզերքի ամենահին ու ամենահսկա աստղերի առաջին ապացույցները։ Այս «դինոզավր-աստղերը» գոյություն են ունեցել Մեծ պայթյունից կարճ ժամանակ անց և կարող էին ունենալ Արեգակից մինչև 10․000 անգամ մեծ զանգված։

Ինչպես Երկրի դինոզավրերը, այս հսկա աստղերը նույնպես վաղուց վերացել են։ Սակայն նրանց «տիեզերական բրածոները» պահպանվել են՝ սև խոռոչների տեսքով։ Գիտնականների կարծիքով, հենց այս գերհսկա աստղերն են օգնել բացատրել, թե ինչպես են գերզանգվածային սև խոռոչները շատ արագ աճել՝ Տիեզերքի առաջին միլիարդ տարվա ընթացքում հասնելով միլիոնավոր արեգակնային զանգվածի։

Այս բացահայտումը ենթադրում է, որ վաղ Տիեզերքում նման «աստղային դինոզավրերը» կարևոր դեր են խաղացել գալակտիկաների ձևավորման և ժամանակակից գերզանգվածային սև խոռոչների առաջացման գործում։ Գիտնականներն այժմ որոնում են նմանատիպ ազոտով հարուստ գալակտիկաներ՝ այս եզրակացությունը հաստատելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական