Գիտություն

Հայտնաբերվել է էկզոմոլորակ

Հայտնաբերվել է էկզոմոլորակ

Գիտնականները հայտնաբերել են արտասովոր էկզոմոլորակ, որը պտտվում է երկու աստղերի շուրջ։ Մոլորակը (HD 143811 AB b) գտնվում է 446 լուսատարի հեռավորության վրա և իր աստղերին մոտ է ավելի, քան ցանկացած նմանատիպ հայտնի մոլորակ, բայց, այդուհանդերձ, մեկ պտույտը տևում է 300 երկրային տարի։ Հետաքրքիրն այն է, որ մոլորակը հայտնաբերվել է մոտ 10 տարվա վաղեմության դիտարկումներում, որոնք գիտնականները նորից էին ուսումնասիրում։

Արձանագրել են նաև, որ այն շուրջ վեց անգամ մեծ է Յուպիտերից և ընդամենը 13 միլիոն տարեկան է, այսինքն՝ տիեզերական մասշտաբով շատ երիտասարդ։ Գիտնականները դեռ չեն հասկանում՝ ինչպես է նման հսկա մոլորակը ձևավորվել երկու մոտ աստղերի կողքին։ Այդ հարցին պատասխանելու համար նրանք պատրաստվում են շարունակել ուսումնասիրությունները և հետևել մոլորակի ու աստղերի շարժին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական