Գիտություն

Ինչ է հայտնաբերվել Անտիռոդոս կղզու մոտ

Ինչ է հայտնաբերվել Անտիռոդոս կղզու մոտ

Հնէաբանները հայտնաբերել են հին եգիպտական զբոսանավ, որը համապատասխանում է մեր թվարկության առաջին դարի հույն պատմիչ Ստրաբոնի նկարագրությանը։ Այն հայտնաբերվել է ջրի տակ մնացած Անտիռոդոս կղզու մոտ՝ Ալեքսանդրիայի մեծ նավահանգստում։ Մինչ այժմ նման նավ երբեք չէր հայտնաբերվել Եգիպտոսում, ինչն այս բացահայտումն առանձնապես նշանակալի է դարձնում։

Գտնված նավը Իզիս աստվածուհու տաճարի տեղամասից մոտ 50 մետր հեռու է։ Հնարավոր է՝ այն խորտակվել է երկրաշարժերի և ալիքային աղետների հետևանքով, երբ Ալեքսանդրիայի ափամերձ մի մասը սուզվել է ծովի տակ։ Նավի վրա հայտնաբերվել է հունարեն գրություն, որը դեռ պետք է վերծանվի։ Հնագետները կարծում են, որ այս հայտնագործությունը հնարավորություն կտա նոր պատկերացում կազմել հին Եգիպտոսի կյանքի, կրոնական ծեսերի և ջրային շքեղ զբոսանքների մասին։Նավը կմնա ջրի տակ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանական կանոնների համաձայն, իսկ հետագա պեղումները շարունակվելու են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական