Գիտություն

Որն է այս աննախադեպ տիեզերական պայթյունի պատճառը

Աստղագետները հայտնաբերել են ամենաերկար տիեզերական պայթյուն, որը տևել է յոթ ժամ և, ըստ գիտնականների, կարող էր առաջանալ սև անցքի կողմից աստղի ոչնչացումից։

Նման երևույթները համարվում են տիեզերքի ամենահզոր պայթյունները Մեծ պայթյունից հետո։ NASA-ի «Fermi» աստղադիտակը 2025-ի հուլիսի 2-ին գրանցեց GRB 250702B-ը, որը միանգամից առանձնացավ մինչ այժմ գրանցված շուրջ 15 հազար պայթյունների մեջ։ Պայթյունը ոչ միայն տևեց ռեկորդային յոթ ժամ, այլ նաև շարունակվեց մի քանի օր, ինչը նրան դարձրեց բացառիկ ուսումնասիրության հնարավորություն։

Հետագա դիտարկումները ցույց տվեցին, որ այն տեղի է ունեցել միլիարդավոր լուսային տարիներ հեռու գտնվող գալակտիկայում։ Հզոր աստղադիտակներով ստացված տվյալները մատնանշում են, որ գամմա-ճառագայթները ստեղծվել են լույսի արագությանը մոտ պլազմային հոսքից, որը բախվել է շրջակա միջավայրին։

Գիտնականները քննարկում են երեք հնարավոր պատճառ. սև անցքի բախումը իր արտաքին շերտերը կորցրած աստղի հետ, փոքր մարմնի՝ օրինակ գեժ-աստղի կամ մոլորակի հայտնվելը սև անցքի ուժեղ գրավիտացիայի մեջ, կամ ամենահետաքրքիրը՝ միջին զանգվածային սև անցքի կողմից աստղի ոչնչացում։ Եթե վերջին տարբերակն է ճիշտ, ապա սա կլինի առաջին անգամը, երբ նման սև անցքը նկատվում է աստղ ոչնչացնելիս։

Մեծ պայթյունից հետո։ NASA-ի «Fermi» աստղադիտակը 2025-ի հուլիսի 2-ին գրանցեց GRB 250702B-ը, որը միանգամից առանձնացավ մինչ այժմ գրանցված շուրջ 15 հազար պայթյունների մեջ։ Պայթյունը ոչ միայն տևեց ռեկորդային յոթ ժամ, այլ նաև շարունակվեց մի քանի օր, ինչը նրան դարձրեց բացառիկ ուսումնասիրության հնարավորություն։

Հետագա դիտարկումները ցույց տվեցին, որ այն տեղի է ունեցել միլիարդավոր լուսային տարիներ հեռու գտնվող գալակտիկայում։ Հզոր աստղադիտակներով ստացված տվյալները մատնանշում են, որ գամմա-ճառագայթները ստեղծվել են լույսի արագությանը մոտ պլազմային հոսքից, որը բախվել է շրջակա միջավայրին։

Գիտնականները քննարկում են երեք հնարավոր պատճառ. սև անցքի բախումը իր արտաքին շերտերը կորցրած աստղի հետ, փոքր մարմնի՝ օրինակ գեժ-աստղի կամ մոլորակի հայտնվելը սև անցքի ուժեղ գրավիտացիայի մեջ, կամ ամենահետաքրքիրը՝ միջին զանգվածային սև անցքի կողմից աստղի ոչնչացում։ Եթե վերջին տարբերակն է ճիշտ, ապա սա կլինի առաջին անգամը, երբ նման սև անցքը նկատվում է աստղ ոչնչացնելիս։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական