ESA-ի Mars Express ուղեծրային ապարատը նկատել է յուրահատուկ խառնարան, որի շուրջ տարածվող բեկորները հիշեցնում են թիթեռի բացված թևեր։ Ձևավորվել է այն ժամանակ, երբ երկնաքարը Մարսին հարվածել է շատ ցածր անկյունից, ինչի պատճառով խառնարանը դարձել է օվալաձև, իսկ «թևերն»՝ անհավասար։
Խառնարանը գտնվում է Idaeus Fossae կոչվող շրջանում, որտեղ, ենթադրվում է, կա սառույց։ Պատկերներում երևում են հարթ ու կլորացած նյութեր, ինչը հուշում է, որ հարվածը տեղի է ունեցել սառած հողի վրա։ Նման «թիթեռ» խառնարանները քիչ են, և դրանք օգնում են գիտնականներին հասկանալ Մարսի մակերևույթի կառուցվածքն ու անցյալում տեղի ունեցած բախումների պայմանները։