Գիտություն

Ինչ հազվադեպ երևույթ է սպասվում Տիեզերքում

Ինչ հազվադեպ երևույթ է սպասվում Տիեզերքում

Տարեվերջին երկնքում կդիտվի հազվադեպ երևույթ․ առաջին անգամ 2019-ից հետո երեք մոլորակ՝ Վեներան, Մարսը և Մերկուրին, կհայտնվեն Արեգակի անմիջական հարևանությամբ՝ ստեղծելով յուրօրինակ «արեգակնային շքերթ»։

Ռուսաստանի Տիեզերագնացության ինստիտուտը հայտնում է, որ Վեներան արդեն մոտեցել է Արեգակին։ Այն նույնիսկ տեսանելի է արևային կորոնագրաֆների պատկերներում։ Դեկտեմբերի 4-ին նույն դիրքին հասել է նաև Մարսը։ Գիտնականների տվյալներով՝ դեկտեմբերի 19-ին երկու մոլորակները կմոտենան Արեգակին ընդամենը 5-6 աստիճանով, իսկ տարեվերջին նրանց միջև հեռավորությունը կնվազի մինչև 2-3 աստիճան։

Եվ հենց սուրբծննդյան նախօրեին՝ հունվարի 6-ին, Արեգակը, Վեներան և Մարսը երկնքում կձուլվեն մեկ կետի՝ հիշեցնելով «Բեթղեհեմյան աստղը»։ Այս երևույթը կրկին հնարավոր կլինի դիտել միայն 2038թ. սեպտեմբերին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական