Չիլիում տեղակայված աստղադիտակը նկարահանել է տիեզերական գեղեցկադեմ և վեհաշուք «թիթեռի» տպավորիչ նոր լուսանկար։ Պատկերը հրապարակել է ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի (NSF) NoirLab կենտրոնը։
Լուսանկարը, որը արվել է անցած ամիս Gemini South աստղադիտակով, պատկերում է Կարիճ համաստեղությունում գտնվող Թիթեռ կոչվող միգամածությունը՝ 2500-3800 լուսային տարի հեռավորության վրա։ (Մեկ լուսային տարին մոտ 9,5 տրիլիոն կիլոմետր է)։
Այս երկբևեռ միգամածության կենտրոնում սպիտակ թզուկ աստղ է, որը վաղուց թափել է իր արտաքին գազային շերտերը։ Թափված գազը ձևավորում է թիթեռի թևերի նմանվող ընդարձակ կառուցվածքներ, որոնք փայլում են ծերացող աստղի ջերմության ազդեցությամբ։
Այս աստղագիտական օբյեկտը որպես դիտարկման թիրախ ընտրել են Չիլիի դպրոցականները՝ նշելու Միջազգային Gemini աստղադիտարանի գործունեության 25-ամյակը։