Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Ռոնալդուն` AZAT MARD բրենդի հուդիով

Սպորտ

29 Հունվարի 2022, 11:24

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը ներկայացել է հայկական անվանումով` AZAT MARD բրենդի հուդիով:

Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի և թագաժառանգ Շեյխ Համդան բին Մուհամեդի հետ հանդիպել է Դուբայում: 

AZAT MARD-ը տղամարդկանց հագուստի բրենդ է: Համահիմնադիրներն են Գարեն Չոբանյանը և Նիլ Մալհոտրան: Բրենդը հիմնադրվել 2018 թվականին: Չոբանյանը նախկին ֆուտբոլիստ է, իսկ  Մալհոտրան նորաձևության մենեջմենթի աստիճան է ստացել Միլանի հեղինակավոր Istituto Marangoni  նորաձևության տնից:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել