Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը Covid-19-ի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Ամբաստանյալները ներկա չէին դատական նիստին։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախկին նախագահի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, և ինքը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, արդյունքը հայտնի կլինի այսօր երեկոյան։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն իր հերթին տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռակա կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նախնական նշանակվեց փետրվարի 1-ին՝ կախված Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքից։