Տեսակետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն հասկանում մեղադրանքը

Լրագրող Վովա Հակոբյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները էս տարուց ավել ա դատարանում կոնկրետ գործով պաշտպանում են Քոչարյանի շահերը, ամեն կերպ ձգձգում մեղադրական եզրակացության ընթերցումը, հանդես գալիս պաշտպանական ճառերով, ելույթներով, փաստարկներով, միջնորդություններով բանով, այդ թվում` դատարանի դահլիճը լքելու, կովիդի կասկած ունենալու, դատարան չգնալու, հաջորդ օրը, սակայն, պանիխիդա գնալու, բանի գնով ձգձում էին, էսօր, երբ արդեն մեղադրական եզրակացությունը պետք ա ընթերցվեր, միջնորդել են, թե ընդմիջում հայտարարեք, որովհետև, ուշադրություն, իրենք ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ։ 
Լրիվ ցիրկա»։