Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դոնբասից հայտնում են, որ Ուկրաինան արևելյան ճակատում պատերազմի իր պատրաստությունն ավարտել ա։ Վերջերս Ռուսաստանը Լավրովի շուրթերով, ըստ էության, հրաժարվեց Դոնբասից և էդ հարցով Ուկրաինայի հետ բանակցություններ վարելուց՝ նշելով, որ դա Ուկրաինայի ներքին գործն ա։ Պուտինն էլ, անդրադառնալով վերջին շրջանի լարվածությանը, որպես խնդրո առարկա նշեց միայն Ղրիմի շուրջ հնարավոր զարգացումները։ Իհարկե, հետագա զարգացումներն ավելի կպարզեն իրերի իրական դրությունը, բայց հիմա ունեցած ինֆորմացիայի ծավալով կարելի ա ենթադրել, որ Ռուսաստանը Ուկրաինային ա հանձնում Դոնբասը (ուշադրություն՝ իր շահերից ելնելով հերթական անգամ «գցելով» հերթական «դաշնակցին») և փորձում Ղրիմի հարցի շուրջ կոնսենսուսի գալ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի հետ։
Եթե էս դատողությունները ճիշտ են, ուզում եմ նայել մարդկանց աչքերի մեջ, որոնք Զելենսկու մասին ասում էին, թե «ծաղրածու» ա ու դրա բերումով պետության ղեկավարի աթոռի համար անթույլատրելի թեկնածու։ Սովորաբար էդ կարծիքը հայտնողները խիստ ռուսամետ հայացքներ են ունենում՝ ոգեշնչված Զելենսկու մասին ռուսական մեդիայի ծաղրանքով լի մեկնաբանություններով։ Էս կապակցությամբ էլ ուզում եմ, որ ապագայի համար նույն մարդիկ Ռուսաստանի հզորության հաշվարկի ժամանակ հաշվի առնեն հանգամանքը, որ Ռուսաստանը դիրքերի մեծ մասից նահանջել ու հուսահատ փորձում ա վերջին բաստիոնը պահել ընդամենը մի ինչ-որ «ծաղրածուի» վարած քաղաքականության արդյունքում։ Եվ հետևաբար, կարևորը ոչ թե անձի մասնագիտական ունակություններն են, այլ քաղաքական կամքը և քաղաքական միտքը, որը եթե որևէ անձի մոտ կաղա էլ, գոյություն ունի ինտիտուցիոնալ հիշողություն»։