Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը
Քաղաքական
26 Հունվարի 2022, 14:04
Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը. տեղեկացրել է ՀՀ ԱԺ-ն։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:
Նիստում, սակայն, միջադեպ էր տեղի ունեցել Ռուբիկ Հակոբյանի և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև, հնչել էին փոխադարձ վիրավորական արտահայտություններ։
Հետևեք մեզ Telegram-ում