Տեսակետ

Ռուբեն Վարդազարյանին հրավիրում են քննիչ հանձնաժողով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2021 թվականի հոկտեմեբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին: Այս ժամանակահատվածում քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար հրավիրել էի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ, հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հրավերին դրական արձագանքի դեպքում հայտում եմ պատրաստակամությունս երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում: