Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Ժամանց
24 Հունվարի 2022, 12:39
Բրազիլիայի երկու խոշոր քաղաքներում՝ Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլուում, ավանդական կառնավալը տեղափոխվել է ապրիլ: Որոշումը կայացվել է երկու քաղաքների քաղաքապետների և առողջապահության գերատեսչությունների ղեկավարների վիրտուալ հանդիպմանը։ Անցնող շաբաթ երկիրը մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվով երկու անգամ հակառեկորդ է գրանցել: Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում ընդհանուր առմամբ գրանցվել է 622647 մահ և մոտ 24 մլն վարակման դեպք։
Հետևեք մեզ Telegram-ում