Ռետրո

Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ. Շահրամանյանը՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ. Շահրամանյանը՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2 տարի առաջ այս օրը մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԼՂ ներկայացուցչության շենքի մոտ։ 

Radar Armenia-ն ներկայացնում է 2 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձությունները։

ԼՂ-ից տեղահանվածները պահանջում էին հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ։ Սակայն Շահրամանյանը հրաժարվել էր հանդիպումից՝ առաջարկելով հաջորդ շաբաթ կազմակերպել այն։ Ի պատասխան քաղաքացիներից մեկի վանկարկումներին, նա ասել է. «Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ»։

Շահրամանյանը խոսել էր նաև ԼՂ լուծարման փաստաթղթի մասին. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթի և՛ դրական, և՛ բացասական կողմերին մենք ծանոթ ենք, ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը:

Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ, և' այս փաստաթղթին, և՛ այն փաստաթղթին, որն ընդունվել է ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով»:

«Ես իմ բոլոր քայլերի, կայացրած որոշումների համար պատասխանատու եմ ձեր բոլորի առջև։ Բայց մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստանը, որի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»,- ասել էր նա։

Այդ օրը ԼՂ ներկայացուցչության մոտ տեղի էր ունեցել նաև քաշքշուկ, հարուցվել էր քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական