Ռետրո

Մենք սառնասրտությունը պահպանեցինք մինչեւ վերջին վայրկյանը. Տեր-Պետրոսյան

Մենք սառնասրտությունը պահպանեցինք մինչեւ վերջին վայրկյանը. Տեր-Պետրոսյան

29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին ԱԺ շենքի վրա, առևանգելով ու ծեծի ենթարկելով ԱԺ նախագահին ու փոխնախագահին։

Մինչև երթը դեպի ԱԺ առաջնորդելըՎազգեն Մանուկյանը ցուցարարներին ասել էր. «Առաջարկում եմ հետևյալը. մենք հիմա գնում ենք այնտեղ, եթե չթողնեն ներս, մտնում ենք ժողովրդով: Եթե թողնում են, մտնում եմ ես: ...Կամ կհամաձայնվեն մեր այն պահանջների հետ, որ ամեն մի մարզից երեք արկղ կբացի: Մենք այնտեղ կմնանք 20-30 րոպե, եթե 20-30 րոպե հետո մենք դուրս չեկանք, եկեք մեր հետևից: Գնացինք»։ Վազգեն Մանուկյանի՝ ԱԺ շենք մտնելուց որոշ ժամանակ անց տեղի է ունենում գրոհը

Radar Armenia-ն նայացնում է այդ դեպքերից հետո ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը.

«Մենք մեր սառնասրտությունը պահպանեցինք մինչև վերջին վայրկյանը, մինչև այն ժամանակ, երբ գազազած ամբոխը հայտնի հրահրիչների գլխավորությամբ տապալեց խորհրդարանի ցանկապատները, խուժեց խորհրդարանի շենք, առևանգեց և անհայտ ուղղությամբ տարավ Բաբկեն Արարքցյանին և Արա Սահակյանին:

Միայն այդ բանից հետո մեր իրավապահ մարմինները ստիպված էին նախազգուշական օդային կրակ բացել, և դա փրկեց իրադրությունը շատ ավելի ծանր հետևանքներից։

Միայն դրանից հետո ամբոխը խուճապի մատնվեց, լքեց շենքը և խորհրդարանը շրջապատող զբոսայգին:

Ես հայտարարում եմ. ժամանակավորապես արգելել չարտոնված հանրահավաքների, ցույցերի, երթերի կազմակերպումն ու անցկացումը…

Զինված ընդհարման, խորհրդարանի շենքի գրոհի, խորհրդարանի նախագահի և փոխնախագահի դեմ մահափորձի բոլոր պատասխանատուները կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական