Ռետրո

Հայաստանի և Ադրբեջանի մտավորականները հանդես են եկել կոչով

Հայաստանի և Ադրբեջանի մտավորականները հանդես են եկել կոչով

Հայաստանի և Ադրբեջանի մտավորականները խաղաղության կոչ են անում. այս մասին գրվել է «Հայաստան Հանրապետություն» օրաթերթի 1992թ․ հունվարի 9-ի համարում։ Radar Armenia-ն ներկայացնում է հրապարակումը. 

«Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները հանդես են եկել հայ և ադրբեջանցի ժողովուրդների կառավարություններին, համաշխարհային հասարակությանն ուղղված համատեղ դիմումով, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր չփնտրեք մեղավորների և անմեղների՝ թողնելով դա պատմությանն ու սերունդներին։ Պատերազմը մեր երկու ժողովուրդներին հասցրել է աղետի եզրին։ Միանգամայն ակնհայտ է, որ մենք այլ ելք չունենք, բացի բանակցությունները։ Իրադրությունը Ադրբեջանի և Հայաստանի մտավորականներին  պարտավորեցնում է դառնալ մեր ժողովուրդների ցավի արտահայտիչը և փնտրել հաշտության ուղիներ։ Միայն մեծահոգությունն ու մարդասիրությունը կփրկեն մեր ժողովուրդներին իրենց պատմության այս ողբերգական կեռմանում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական