Ռետրո

Փարիզյան պայմանագիրը, որով ավարտվեց ԱՄՆ-ի՝ անկախության համար պայքարը

Փարիզյան պայմանագիրը, որով ավարտվեց ԱՄՆ-ի՝ անկախության համար պայքարը

242 տարի առաջ այս օրը՝ 1783 թվականի սեպտեմբերի 3-ին Փարիզում ստորագրվեց պատմական պայմանագիր, որով ավարտվեց ԱՄՆ-ի անկախության պայքարը։ Փաստաթուղթը ստորագրեցին Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։

Փարիզի պայմանագրով Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը և նրա պետական սուվերենությունը։ Այն նաև սահմանեց նորաստեղծ երկրի տարածքային սահմանները. Միացյալ Նահանգները ստացավ տարածքներ մինչև Միսիսիպի գետը, հյուսիսում սահմանը ամրագրվեց Կանադայի հետ, իսկ հարավում՝ Ֆլորիդայի, որը վերադարձվեց Իսպանիային։

Ամերիկյան պատվիրակության կազմում էին ազդեցիկ պետական գործիչներ Բենջամին Ֆրանկլինը, Ջոն Ադամսը և Ջոն Ջեյը։ Մեծ Բրիտանիայի անունից բանակցություններին մասնակցում էր Ռիչարդ Օսվալդը։

Փարիզի պայմանագիրը ոչ միայն ամրագրեց Միացյալ Նահանգների պետական անկախությունը, այլև մեծ նշանակություն ունեցավ համաշխարհային քաղաքականության համար։ Այն դարձավ միջազգային իրավունքի կարևոր փաստաթուղթ, որը հաստատեց գաղութային տերությունների և նորաստեղծ պետությունների հարաբերությունների նոր մոդել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական