Ռետրո

Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը

Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը

80 տարի առաջ այս օրը վերջ դրվեց երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիան պաշտոնապես հանձնվեց՝ USS Missouri ռազմանավի վրա կայացած արարողությունների ժամանակ ստորագրելով պարտության ակտը։ Այն ստորագրվել է Երևանի ժամանակով 16.02-ին։

Եվրոպայում նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո (մայիս, 1945) Ճապոնիան պատերազմը շարունակեց։ Սակայն դաշնակիցները Պոտսդամի հռչակագրում պահանջել էին անվերապահ հանձնվել (հուլիս, 1945)։ Ճապոնիան սկզբում մերժեց։ 1945-ի օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ-ն միջուկային հարվածներ հասցրեց Հիրոսիմային և Նագասակիին, իսկ ԽՍՀՄ-ը սկսեց լայնածավալ հարձակում Մանջուրիայում (օգոստոսի 9-ից)։ Օգոստոսի 15-ին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն ռադիոհանդեսով հայտարարեց հանձնվելու մասին։

Սեպտեմբերի 2-ի կապիտուլյացիան դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի պաշտոնական ավարտը։

Դրանից հետո Ճապոնիան վերածվեց խաղաղության և տնտեսական վերելքի ուղի բռնած պետության։

Իսկ ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունները հետագայում վերաճեցին ռազմավարական դաշինքի։

USS Missouri-ն պատահական չէր ընտրված․ այն նորագույն և հզոր ամերիկյան ռազմանավերից էր, իսկ կապիտուլյացիայի վայրն ընտրվել էր նաև որպես ամերիկյան ռազմական հզորության խորհրդանիշ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական