Ռետրո

Իշխանության ճգնաժամը ոչ թե երկու շաբաթվա, այլ երկու տարվա պատմություն է. Վանո Սիրադեղյան

Իշխանության ճգնաժամը ոչ թե երկու շաբաթվա, այլ երկու տարվա պատմություն է. Վանո Սիրադեղյան

Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած իրադարձությունների մասին ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հարցազրույցը։ Այն հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի 1998 թվականի փետրվարի  5-ի համարում։

ՀՀ նախագահի հրաժարականը վերջին երկու շաբաթվա իրադարձությունների գագաթնակետն էր։ Ուզում եմ հավատալ, որ այդ հրաժարականը վերջին զարգացումների ընթացքում ամենացնցող հայտարարությունն է։ Համենայնդեպս, հաջորդ իսկ օրը իրադարձությունները, թեև զարգանում էին կրկնակի արագությամբ, բայց իրենց հենման կետից չէին շեղվում։ Այն աստիճան, որ դուրս չընկնեն տրամաբանականի ու, ինչ-որ տեղ, հասկանալիի շրջանակներից։ Բնականաբար, կիզակետը խորհրդարանն է, որն ընդունեց ՀՀ նախագահի հրաժարականը, այնուհետև՝ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանինը, նրա տեղակալներ՝ Արա Սահակյանի, Կարապետ Ռուբինյանի, հանձնաժողովների նախագահներ տեր Հուսիկ Լազարյանի և Սամվել Գևորգյանի հրաժարականները։ Այն, ինչ տեղի է ունենում նիստերի ընդմիջման ընթացքում, գործընկերոջս գնահատմամբ՝ էլդորադո է։

Դավիթ Շահնազարյանը, Պարույր Հայրիկյանը, Էդվարդ Եգորյանն ու ևս երկու անձ հանգիստ զրուցում են։ Տեսախցիկները հետևում են Բաբկեն Արարքցյանի ծխախոտի մտախոհ քուլաների հետագծին։ Ու՝ «Ես ուզում եմ հայտարարություն անել։ Ես միշտ մտածում էի՝ ո՞ր քաղաքական ուժն առաջինը կվերցնի իր վրա համարձակություն ու պարտվելիս կհայտարարի, որ պարտվում է։ Եվ ոչ թե կընկնի մանր-մունր խոսակցությունների մեջ։ Ես ուրախ եմ, որ առաջինն այդ համարձակությունն ունեցավ Հայոց համազգային շարժումը եւ դրեց նոր ավանդույթ մեր պետականության կառուցման ընթացքում»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ականապատված սահմանադրության, խորհրդարանական անպատկառ մեծամասնության և «Ղարաբաղ» կոմիտեի ոյատմության ավարտի մասին։

-Իշխանության այս ճգնաժամը երկու շաբաթվա պատմություն ունի։ Ինչո՞ւ  քայլեր չարվեցինիրադարձությունների մեղմացման ուղղությամբ։

-Ոչ թե երկու շաբաթվա, այլ՝ երկու տարվա։ Այս զարգացումներն ընկած են սահմանադրության հիմքում։ 

- Արդյո՞ք ձեր իսկ ստեղծած մոնստրը ձեզ կերավ:

– Համենայնդեպս, իմ ընկերները գիտեն, որ ես ամեն ինչ արեցի, որ այսպիսի խորհրդարան չընտրվի: Անպատկառ մեծամասնություն, ես կասեի: Այդպիսով, մեծամասնությունը միշտ վտանգված է լինում: Այս խորհրդարանը այսպես պետք է աներ․ պրոֆեսիոնալ, ոչ պրոֆեսիոնալ․․․ ոչինչ չէր փոխվելու: Այս ընթացքը բնական է: Եթե մեր գործադիր իշխանությունը ամենահզոր իշխանությունն է, և եթե զարգացումներ են լինում, խորհրդարանը շատ բնական արձագանք է տալիս դրան:

-Սկզբում լուր տարածվեց, որ Դուք հրաժարվում եք Ձեր բոլոր պաշտոններից: Ինչո՞վ բացատրել, որ Դուք շարունակում եք ՀՀՇ վարչության նախագահությունը:

- ՀՀՇ-ն այն կուսակցություններից է, որը քաղաքական դաշտում դեմք ունի: Քաղաքական ներկապնակը չի  կարելի աղքատացնել: ՀՀՇ-ի՝ ասպարեզից դուրս գալը, որը կարող է իմ դուրս գալով պայմանավորվել, վտանգավոր է քաղաքական դաշտի հավասարակշռության համար:

ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ

-Դուք ասացիք՝ թող հիմա ուրիշները փորձեն լուծել ղարաբաղյան հարցը։

-Նրանք ուրիշներ չեն, նրանք այն մարդիկ են, որ ուզում են ուրիշ ճանապարհով լուծել հարցը։

-Լավ, թող այդպես լինի: Բայց դա անհաջող վիրահատություն չի՞ թվում Ձեզ։ Դուք հնարավո՞ր եք համարում, որ այս իրադարձություններին հետևեն իրադարձությունները ռազմաճակատում։

-Բացառել չի կարելի: Որովհետև 3-4 տարի խաղաղություն է եղել: Կարող է սկսվել, կարող է չսկսվել։

-Այս իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան բանակցությունների վրա։

-Չեմ կարող ասել դեռ։ Մեծ տերություններն էլ իրենց խաղերն ունեն: Տեսնենք` ինչ է լինում։

-Սա արդյո՞ք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման շեշտակի փոփոխության արդյունք է։

-Փոփոխություն կա, սակայն՝ ոչ շեշտակի։

-Բայց միակողմանի կողմնորոշում:

-Նախագահ կընտրվի, կտեսնենք: Նա է, վերջին հաշվով, nրnշելու այդ հարցը:

-Կատարվածի պատճառը նաև այն չէ՞ր, որ Ռոբերտ Քոչարյանը Երևան hրավիրվեց որպես հասարակությունը համախմբող խորհրդանիշ, բայց եկավ որպես նախագահ:

-Դա իրեն կամ մեր նախկին ղեկավարին պետք է հարցնեք: Ես չգիտեմ:

-Դուք ձեր կուսակցության հայտնի հայտարարությամբ կոչ էիք անում չդասել մարդկանց հայաստանցիների, ղարաբաղցիների: Բայց Ձեզ չի՞ թվում, որ այն, ինչ հիմա է կատարվում, ավելի է ուժեղացնելու այդ միտումը:

–Դա կախված է այն բանից, թե ով նախագահ կընտրվի:

–Դուք ասացիք, որ մեծ տերությունները ամեն ինչ անում են, որ Հայաստանի կայունությունը թուլանա: Արդյո՞ք Ռուսաստանին ձեռք է տալիս ղարաբաղյան հարցի քարշակումը:

–Ես Ռուսաստանի անունը չտվեցի: Բայց ժամանակը կպատասխանի այդ հարցին:

-Հայաստանը Ռուսաստանի հենարանն է Անդրկովկասում, ու ղարաբաղյան հարցը տարիներով չի լուծվում: Սրանց միջև ուղիղ կապ կա՞:

–Հայաստանը այնքան տարիներ է հենարան եղել, ու միշտ տուժել է: Հիմա դժվար է ասել՝ հենարան լինելու կոնցեպցիան ճի՞շտ է թե՞ ոչ:

-ՀՀ նախագահի հրաժարականով ավարտվո՞ւմ է «Ղարաբաղ» կոմիտեի պատմությունը։ 10 տարի և վե՞րջ:

–Չէ, ինչո՞ւ, «Ղարաբաղ» կոմիտեից այնքան մարդ է մնում իշխանության մեջ:

-«Երկրապահների» շարքերո՞ւմ:

-Ի՞նչ տարբերություն, թե որտեղ:

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական