Ռետրո

Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր

Այսօր լրանում է Հայաստանի երրորդ հանրապետության առանցքային դեմքերից մեկի՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի 77-ամյակը։ 

Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է հատված Վանո Սիրադեղյանի՝ «Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր» հոդվածը։

Մար­կե­սը ա­սում է. «­Բազ­մա­ցե՛ք, կո­վե՛ր, կյան­քը կարճ է»։ Հետ­ևեք ի­մաս­տու­նի խորհր­դին, կե­րեք ձեր խո­տը, կշտա­ցեք ու բազ­մա­ցեք խել­քից դուրս, բայց դուրս մի՛ ե­կեք ձեր փա­րա­խի սահ­ման­նե­րից։ Մի՛ մտեք հա­յոց լեզ­վի տա­ճա­րը, մի՛ շփո­թեք այն ա­խո­ռի հետ։

Վա­յե­լեք սի­լոս ու «ախ­ռա­նա», ման ե­կեք՝ կո­տոշ­նե­րիդ ժա­պա­վեն կա­պած, քարշ ե­կեք ար­ևել­յան քա­ղաք­նե­րի բա­զար­նե­րում և հա­ճույ­քով շնչեք ձեր ման­կութ­յան հո­տը։ Փա­րիզ ընկ­նե­լիս՝ ան­պայ­ման մտեք լիբա­նան­յան ռես­տո­րան ու պատ­վի­րեք քյա­բաբ, ո­րով­հետև ձեր տե­սած Եվ­րո­պան սկսվել է Բաք­վի նա­խա­դու­նե­րից ու մե­կընդ­միշտ ա­վարտ­վել Ա­թեն­քի ար­վար­ձան­նե­րի բան­վո­րա­կան ճա­շա­րան­նե­րով։

Ան­կաշ­կանդ ո­րո­ճա­ցեք ձեր տխմար մտքե­րը աշ­խար­հի հա­մա­ժո­ղով­նե­րում․ դուք ան­խո­ցե­լի եք։ Ո՛չ պա­տաս­խա­նատ­վութ­յուն է պետք, ո՛չ հո­դա­բաշխ լե­զու, ո՛չ, ա­ռա­վել ևս, ու­ղեղ, ո­րով­հետև ա­մեն ին­չի դեմ մի «սպա­նիչ» փաս­տարկ ու­նեք, որ կրկնում եք անց­յալ, ներ­կա ու ա­պա­գա ժա­մա­նակ­նե­րով՝ «­բա որ մեզ մոր­թել են», «­բա որ մեզ մոր­թում են», «­բա որ հան­կարծ մոր­թեն»…

Ի­րոք, ա­նաս­նա­կան մտա­հո­գութ­յուն։

Կո­վի՝ ձեր հայ­րե­նա­սի­րութ­յամբ ձեր հայ­րե­նի­քը պատ­կե­րաց­րեք որ­պես ան­սահ­ման յոն­ջա­յի դաշտ և կախգ­լուխ ա­րա­ծե­լով՝ գնա­ցեք, մինչև ռաստ կգաք ան­դուն­դի։ Կո­վե­ղեն ձեր թա­խի­ծով ո­րո­ճա­ցեք կոմերիտական հոր­թա­նո­ցի ձեր հի­շո­ղութ­յուն­նե­րը, ա­պա վերս­տին կե­րեք, աղ­տո­տեք ու պառ­կեք թրի­քի մեջ, ո­րով­հետև ձեր ի­մա­ցած տունն ու հայ­րե­նի­քը այն է, ո­րից պի­տի ա­նաս­նա­հո­տը ան­պա­կաս լի­նի։

Երբ ձեր չա­նեն հոգ­նի ծա­մե­լուց, ձգվեք դե­պի խո­սա­փող­նե­րը և մի՛ մտա­հոգ­վեք չորս ոտ­քի պատ­ճա­ռով, ո­րով­հետև ե­թե ձեզ բե­րել են այդ­տեղ, ու­րեմն ինչ աս­տի­ճա­նի պի­տի ի­ջեց­ված լի­նի խոս­քի ար­ժե­քը։

Բ­ղա­վեք և բա­ռա­չեք ան­կաշ­կանդ, ո­րով­հետև ինչ ձայն էլ հա­նեք, դա կլի­նի ազ­գի, հայ­րե­նի­քի, ժո­ղովր­դի մա­սին:

Կո­վի ձեր անմ­ռուն­չութ­յամբ ա­րա­ծեք ձեր խո­տը, կե­րեք ձեր սի­լո­սը՝ մինչև տրաք­վե­լը, իսկ մնա­ցա­ծը տրո­րեք։

Տր­տինգ տվեք Հա­յաս­տա­նի կա­նաչ դաշ­տում, ա­րեք՝ ինչ ա­նում է ան­տեր յոն­ջա­յի ար­տը ըն­կած ան­տեր կո­վը, բայց մի՛ մտեք մեր հա­յոց լեզ­վի տա­ճա­րը, դա միակ բանն է, որ մնա­ցել է մեզ։

Աֆ­րի­կա­յի զու­լուս­նե­րը մի սահմռ­կե­լի սո­վո­րութ­յուն ու­նեն․ քա­նի որ ա­դաթ է, որ հյու­րին պատ­վեն տան կնոջ ան­կող­նով, հետո, որ­պես­զի ջո­կեն, թե ե­րե­խա­նե­րից ով է ի­րեն­ցը, ով՝ ոչ, նո­րած­նին դնում են իրիկու­նը հան­դից վե­րա­դար­ձող նախ­րի ոտ­քե­րի տակ՝ փարա­խի շե­մին։ Են­թադր­վում է, որ կո­վը հո­տից, թե ին­չից պի­տի հա­րա­զա­տին տար­բե­րի օ­տա­րից։

Այդ­պես էլ մենք, մեր «ազ­գա­յին ի­դեն­տի­ֆի­կա­ցիա­յի» հա­մար, մեր ձեռ­քով մեր մա­նուկ հան­րա­պե­տութ­յու­նը, մեր փոքր եր­կի­րը հան­դից դար­ձող տա­վա­րի ոտ­քե­րի տակ դրինք փոր­ձութ­յան։

Եվ, այ­դու­հան­դերձ, մի՛ մտեք մեր լեզ­վի տա­ճա­րը, դա միակ բանն է, որ մնա­ցել է մեզ․ մնա­ցած ա­մեն ին­չը հա­րա­մել եք ա­նա­սու­նի պես։