Ստորև ներկայացնում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով 1998-99թթ-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի ցուցմունքները։
հ.31
գ.թ. 67-69 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ՄԱՔՍԻՄԻ
08.11.99 ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
12.20-14.35 Քննիչ՝ Ս. Ա. Հովհաննիսյան
67.
Նաիրի Հունանյանին ճանչում եմ ուսանողական տարիներից, ես սովորում էի, 1982 թ.-ից, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում: Նա 1-2 տարի ավելի ցածր կուրսում էր: Մտերիմներ երբեք չենք եղել: 1988 թ. Ղարաբաղյան շարժման տարիներին շփում-
67. հ. երես
ները եղել են հաճախ՝ մինչև 1988 թ. մայիսյան նստացույցի վերջը: Հետո նա շարունակում էր ակտիվ ուսանողական շրջանը: Տարված էր դաշնակցական գաղափարախոսությամբ: Ես այդ շրջանում ավելի մտերիմ էի ԱԻՄ-ից Մովսես Գորգիսյանի հետ, և ինչ-որ իմաստով սառեցին հարաբերությունները ուսանողական այդ շրջանակի հետ:
Հետո նրա հետ շփումներ չեն եղել, ես աշխատում էի հեռուստատեսությունում, հետո՝ ՀՀ նախագահի աշխատակազմում, որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ (1992 թ.-ից) 1993 թ. մայիսից մինչև 1995՞ թ. նոյեմբերի կեսերը աշխատել եմ Ֆրանսիայում՝ ՀՀ դեսպանատանը: Որևէ շփում նրա հետ չի եղել մինչև 1999 թ. սկզբները (ինչքան հիշում եմ): Մի օր ես նրան պատահաբար տեսա կառավարության շենքի դիմաց: Նա հանդիպում խնդրեց, մի երկու օրից եկավ և կարճ հանդիպում եղավ իմ աշխատավայրում (մարտ կամ ապրիլ ամիսներ): Ինչքան հասկացա, նա աշխատանք էր խնդրում: Քանի որ այդպիսի խնդրանքները շատ են՝ ծանոթ, անծանոթներից, ես սովորականի պես ասացի՝ մի բան կմտածեմ, հետո այդ մասին այլևս չհիշեցի:
68.
Դեպքի օրը ինձ զանգահարեց իմ տեղակալ Մ. Զաքարյանը և ասաց, որ ռադիոյով, որ նա լսում էր Ազգային ժողովից տրվող հաղորդումը, կրակոցներ և հայհոյանքներ լսվեցին և նիստը ընդհատվեց: Հետո ինձ զանգահարեց և նույն բանը կրկնեց ՀՀ գլխավոր դատախազը: Ես գնացի Նախագահի մոտ և տեղեկացրի այդ մասին: Նախագահը կիսատ թողեց այդ պահի իր հանդիպումը և վերադարձավ իր աշխատասենյակ: Փորձելով պարզել՝ ինչ է եղել: Ես դուրս եկա Նախագահի ընդունարան, այդ ժամանակ զանգահարեց ՀՅԴ-ից Հրանտ Մարգարյանը և խնդրեց Նախագահին հայտնել, որ իրեն է զանգահարել Նաիրի Հունանյանը, պատմել տեղի ունեցածի մասին և խնդրել տղաներին հավաքել, գնալ այնտեղ (ավելի ճիշտ՝ պահանջել): Ես այդ մասին տեղեկացրի Նախագահին և գնացի իմ աշխատասենյակ: Գործավարուհին ինձ տեղեկացրեց, որ զանգահարել են Հրանտ Մարգարյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթևոսյանը: Մարտուն Մաթևոսյանը խնդրել է իրեն զանգահարել: Ես զանգահարեցի նրան: Նա ասաց՝ «Փոխանցում եմ Նաիրի Հունանյանին»: Նաիրի Հունանյանը վերցրեց հեռախոսը և ասաց. «Հիմի լսիր քեզ ինչ եմ ասում: Շտապ Նախագահիդ վերցրու և եկեք այստեղ»: Ես հարցրի՝ ինչ է պատահել: Նա ասաց. «Ես Վազգենին սպանել եմ, հիմա ուզում եմ, որ նախագահը գա այստեղ»: Ես լռեցի, նա գոռաց. «Չես լսում քեզ ինչ եմ ասում, դու լա’վ չես ճանաչում, մի տարի է՝ չգիտես ես ով եմ, հիմա թող նախագահը շտա’պ այստեղ գա»:
Ես գնացի Նախագահի մոտ և հայտնեցի այս խոսակցության մասին: Նախագահը հանձնարարություններ էր տալիս համապատասխան մարմիններին, որպեսզի իրաիճակը վերցվի հսկողության տակ: Ավելի ուշ ես նախագահի հետ գնացի Ազգային ժողով և նրա հետ եմ եղել մինչև վերջ: Ամբողջ գիշեր տարբեր պատգամավորների և նախարարների
68. հ. երես
հեռախոսներով Նաիրի Հունանյանը պահանջում էր, որպեսզի նախագահը գնա դահլիճ: Նաև՝ դահլիճից գնացող-եկողներն էին դա փոխանցում: Հետո, որպես նախագահի ներկայացուցիչ, նրա հետ սկսեց բանակցել Գրիգոր Գրիգորյանը: Քիչ ավելի ուշ եկավ նաև Տիգրան Նազարյանը՝ Հայկական հեռուստատեսությունից: Գիշերը, մոտավորապես 4.00-ից հետո, Նախագահը թույլատրեց, որ նրա հետ ես բանակցեմ, պայմանով, որ դահլիճ չեմ մտնելու: Վախ կար, որ ինձ պատանդ կվերցնեին, որպեսզի նախագահին ստիպեն գալ դահլիճ: Ես, Գրիգոր Գրիգորյանը և Տիգրան Նազարյանը գնացինք: Ես սպասեցի քիչ հեռվում, նրանք մոտեցան: Քիչ հետո Գրիգոր Գրիգորյանը ինձ ուղեկցեց դահլիճի դռան դիմաց դրված մի ցածր սեղանի մոտ, ուր երկու բազկաթոռ կար: Դուրս եկավ Նաիրի Հունանյանը: Դռների մոտ, մեզնից մի քանի մետր հեռավորությամբ կանգնեց Գրիգոր Գրիգորյանը: Նրա կողքին, դռների մեջ, ավտոմատը ձեռքին մեզ ուշադիր հսկում էր ահաբեկիչներից մեկը: Նաիրի Հունանյանը սիգարետ հանեց և ինձ էլ առաջարկեց ծխել, ես ասացի, որ չեմ ծխում: «Որտեղ է նախագահը»,- հարցրեց: «Չգիտեմ»,- ասացի ես: (Մենք որոշել էինք, որ նա չպետք է իմանա, թե նախագահը ԱԺ շենքում է): «Այս ինչ եք արել, հասկանո՞ւմ ես»,- հարցրի ես: Նա ասաց, որ շատ լավ է հասկանում և սկսեց խոսել, թե ինչ պատմական բան է արել: Ես հարցրի. «քեզ ինչ էր արել Վազգենը»: Նա ասաց. «Քանի նա կար, այս երկիրը երկիր չի դառնա»: Ես ասացի՝ հիմա ընդհանրապես չի դառնա, եթե մի երկրում այսպիսի բան է կատարվում: Նա ասաց՝ սերունդները կդատեն՝ դու ես ճիշտ, թե՝ ես: Հետո ավելացրեց. «մի քիչ շոկ կլինի, հետո ամեն ինչ լավ կլինի»: Բայց ես տեսնում էի, նրան իր ասածները շատ չէին հետաքրքրում: Մեր բանակցության ընթացքում
69.
նա փորձում էր իր կյանքի անվտանգության հարցը քննարկել: Նա կարծես հասկացել էր, որ այլևս ոչինչ չի լինելու, ուզում էր իրենց անվտանգությունը փորձել ապահովել: Եվ սկսեց տարբեր ձևեր քննարկել ինձ հետ: Ինչ երկիր գնա, ուր մահապատիժ չկա, եկեղեցի մտնի և այլն: Նաև ասաց, որ հեռուստատեսությամբ ուղիղ եթեր է ուզում: Ես հարցրի, այսինքն դու երկու խնդիր ես դնում. ձեր անվտանգությունը և ուղիղ եթեր: Ասաց՝ այո: Նաև՝ որ անվտանգության երաշխիք՝ այն է, որ ինքը հանդիպի նախագահին և դա նրանից լսի, նաև, որ նախագահը այդ մասին հայտարարի հեռուստատեսությամբ: Հետո ես վերադարձա Գրիգոր Գրիգորյանի հետ՝ և զեկուցեցի այս ամենի մասին: Նախագահը ասաց, որ եթե մի քիչ էլ հոգնեն, կհանձնվեն:
Ավելի ուշ, առավոտյան մոտ, կայացավ Նախագահի և Նաիրի Հունանյանի հանդիպումը: Նաև ես էի ներկա այդ հանդիպմանը, որ կայացավ դահլիճից ոչ հեռու գտնվող սենյակներից մեկում: Նաիրի Հունանյանը նորից բավականին սառնասիրտ էր իրեն պահում: Բանակցությունը կարճ տևեց: Նախագահը ասաց, որ անվտանգությունը, եթե իրենք հանձնվեն, ապահովվում է, այդպես են պահանջում նաև մեր օրենքները: Նաև նախագահը ասաց, որ իր անունից այդ մասին հայտարարություն կլինի հեռուստատեսությամբ: Ասաց, որ իրենք պետք է զենքը հանձնել, որ իրենց կուղեկցեն նաև որոշ մարդիկ պատանդներից: Նախագահը մերժեց ուղիղ եթերը և ասաց, որ տեքստը կարդա հաղորդավարը, և որ տեքստից պետք է հանել Վազգեն Սարգսյանի դեմ ասված բաները: Մի քիչ դիմադրելուց հետո, հասկանալով, որ այլևս ոչինչ չի ստանա, Նաիրի Հունանյանը համաձայնվեց: Հետո կատարվեց այն, ինչ հայտնի է, նրանք նախօրոք քննիչներ պահանջեցին, հետո հանձ-
69. հ. երես
նվեցին: Ասեմ, որ ողջ գիշեր այդ բանակցությունները և բոլոր գործողությունները ղեկավարում էր անձամբ ՀՀ Նախագահը և միայն նրա սառնասրտության և զսպվածության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից:
Ցուցմունքս գրված է իմ ձեռքով և ճիշտ է: