Ռետրո

Ուկրաինայի ազգայնական շրջանակների հետ բախումը ընդամենը ժամանակի հարց էր. Պուտինը՝ 2022թ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկ տարի առաջ՝ 2022թ. փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ արտակարգ ուղերձով ու հայտարարեց Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման մասին։ Երկու օր անց՝ փետրվարի 24-ին, Պուտինը ազդարարեց Ուկրաինայի տարածքում «հատուկ ռազմական օպերացիայի» մասին՝ այն արդարացնելով Դոնբասի բնակչության անվտանգության ապահովման հրամայականով։ Radar Armenia-ն ներկայացնում է Վլադիմիր Պուտինի տվյալ ելույթի ուշագրավ հատվածները։

«Հանգամանքները հարկադրում են մեզն դիմելու վճռական ու անհապաղ գործողությունների: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի և ի կատարումն Ռուսաստանի Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության ու փոխօգնության մասին պայմանագրերի՝ ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցնացնելու մասին։

Հատուկ գործողության նպատակը բնակչության պաշտպանությունն է։ Վերջին 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից նրանք ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության։ Այդ պատճառով մենք ձգտելու ենք Ուկրաինայի ապառազմականացմանը ու ապանացիֆիկացիային։ Դատարանին ենք հանձնելու նրանց, ովքեր խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացրել են արյունալի հանցագործություններ։

Ուկրաինայի ազգայնական շրջանակների հետ բախումը ընդամենը ժամանակի հարց էր: Նրանք պատրաստվում էին՝ հարմար ժամի սպասելով: Ավելին՝ այժմ էլ ձգտում են ունենալ միջուկային զենք, ինչը նրանց թույլ չենք տալու։ 

Հարգելի քաղաքացիներ, ձեր հայրերը, պապերն ու նախապապերը նրա համար չեն ժամանակին պայքարել նացիստների դեմ ու պաշտպանել մեր հայրենիքը, որ այսօրվա նեո-նացիստները զավթեն իշխանությունը Ուկրաինայում և մշտական վտանգ սպառնան Ռուսաստանին։ Ուկրաինայից դեպի մեզ մշտական սպառնալիք է գալիս, որի պայմաններում Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ կամ անգամ գոյություն ունենալ։

Մենք հարգանքով ենք մոտենում և այդպես ենք մոտենում հետխորհրդային տարածքում նոր ձևավորված կազմավորումներին, նրանց ինքնիշխանությանը: Այդպիսի օրինակ է Ղազախստանին ցուցաբերած մեր օգնությունը։ Ի հեճուկս սրա, սակայն, ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի սահմաններին, թեև մենք 30 տարի շարունակ փորձել ենք պայմանավորվել, որ դաշինքը չծավալվի դեպի արևելք։ Իսկ ի պատասխան դրա՝ բախվել ենք ստի, շանտաժի ու ճնշման փորձերի: Ստի կայսրության քաղաքականության հիմքում ընկած է կոշտ ուժը: Այսպիսի դեպքերում է, որ մեզ մոտ ասում են՝ «ուժը կա, խելք պետք չէ»: Իսկ մենք գիտենք, որ իրական ուժը արդարության ու ճշմարտության մեջ է։ Այն մեր կողմում է»։