2022թ. սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Սպիտակ տանը տեղի ունեցավ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի դիմանկարների պաշտոնական ներկայացման և կախման արարողությունը։
ԱՄՆ-ում ավանդույթ է, որ նախորդ նախագահի և տիկնոջ դիմանկարները հաջորդ նախագահի օրոք կախվում են Սպիտակ տան պատին։ Այդ ավանդույթը մեկնարկել է 1950-ականներից, որի արդյունքում բոլոր նախագահների դիմանկարները՝ իրենց բնորոշ դիրքով և հայացքով նկարված, կախված են նախագահական պալատում։ Ավանդույթը, սակայն, խախտել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրաժարվել էր այդ պատիվը մատուցել Օբամային։ Սակայն 46-րդ նախագահ Ջո Բայդենը «վերականգնել» է պատմական արդարությունը և անցկացրել արարողությունը։ Այդ կապակցությամբ Բարաք Օբաման բավականին հետաքրքիր նկատառում էր արել.
Ռոբերտ ՄըքՔարդիի և Շերոն Սփրանգի այս դիմանկարները մյուս նախագահների և առաջին տիկինների՝ սկսյալ Ջորջ և Մարթա Վաշինգտոններից, նկարների հետ միասին կկախվեն Սպիտակ տանը։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շերոն Սփրանգին որսալու համար այն ամենը, ինչ ես սիրում եմ Միշելի մասին։ Նրա դիմանկարը շշմեցուցիչ է։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռոբերտ ՄըքՔարդիին անհամեմատ ավելի բարդ օրինակ վերցնելու և ֆանտաստիկ աշխատանք կատարելու համար իմ պատկերի հետ։
Նախագահությունը ես միշտ նկարագրել եմ որպես փոխանցումավազք։ Դու վերցնում ես գավազանը մեկից և վազում այնքան ուժգին, ինչքան կարող ես, ու փոխանցում մեկ ուրիշին։ Սպիտակ տանը կախված դիմանկարները վազորդների ժամանակագրությունն են, երբ յուրաքանչյուրը հանձնարարություն է ստացել հասցնել սիրելի երկիրը բարձրագույն ձգտումներին։
Երբ հաջորդ սերունդները քայլեն այս դահլիճներով և նայեն այս պատկերներին, հույս ունեմ, որ նրանք ավելի լավ պատկերացում կկազմեն, թե ով ենք եղել Միշելն ու ես։ Եվ ես հույս ունեմ, որ նրանք կհեռանան ավելի խորը ընկալմամբ, որ եթե մենք հասել ենք այստեղ, իրենք կարող են աննկարագրելի գործեր նույնպես անել։