Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD405.44

EUR384.76

RUB6.41

Երևան 25 ℃

Рус Eng

Ադրբեջանի դիվանագետների խնդրանքները՝ դատապարտել Հայաստանի ագրեսիան, մնացին ձայն բարբառոյ յանապատի

Ռետրո

3 Սեպտեմբերի, 20:28

Radar Armenia-ն ներկայացնում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականը 1990-ական թթ. պատերազմի և ԼՂ հարցով վարված արտաքին քաղաքականության վերաբերյալ։ 

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն «Ընկերների և թշնամիների միջավայրում» գրքում ներկայացված իր հոդվածների ու հարցազրույցների մեջ խոսում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտությանը և անուղղակիորեն գնահատում է ադրբեջանական ու հայկական դիվանագիտությունների կատարած աշխատանքը։

«ՄԱԿ-ը Հայաստանին որպես ագրեսոր այդպես էլ չի ճանաչել։ 1993թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում պահանջ կա՝ էթնիկ հայերին ուղղված, ազատելու օկուպացված տարածքները, մինչդեռ հենց Հայաստանը չի մեղադրվում ուղղակիորեն։ Բայց չէ՞ որ սա Ադրբեջանի հակամարտությունը չէ Լեռնային Ղարաբաղի հետ, սա ադրբեջանա-հայկական հակամատրություն է, որտեղ ուղղակիորեն մասնակից է նաև Ռուսաստանը։ Այս ամենը ամենևին չի նշանակում, որ մեզ չի հաջողվել ապացուցել մեր ճշմարտացիությունը, և որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը թույլ է։ Պարզապես, մեծ պետությունները լիովին այլ շահեր ունեն։ Մենք դեմ առ դեմ ենք մնացել մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի առաջ այն պահից, երբ դարձանք անկախ պետություն։

Այս բանաձևերը ընդունվել են Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջերբայիլի, Կուբաթլուի և Զանգելանի շրջանների օկուպացիայից հետո, որտեղ Հայաստանի ներգրավվածությունը ամբողջովին ակնհայտ էր։ Լեռնային Ղարաբաղի, Լաչինի ու Շուշիի շրջանների գրավումը անցավ առանց որևէ միջազգային արձագանքի։ Այդ օրերին մենք բարձր էինք գնահատում բանաձևերի ընդունումը, քանի որ դրանք, լինելով բավականին թույլ, մխիթարական էին բարբարոսական բռնության ֆոնին, որը պատուհասեց ադրբեջանական ժողովրդին 20-րդ դարի վերջին լուսավորյալ մարդկության աչքի առաջ։ 

Այս բոլոր բանաձևերը կոչ են անում անհապաղ ազատել ադրբեջանական տարածքները՝ օկուպացված տեղական, էթնիկ հայերի կողմից, կոչ են անում հարգել Ադրբեջանի պետական սահմաններն ու նրա տարածքային ամբողջականությունը։ Բայց դրանով հանդերձ՝ այդ բանաձևերը չեն ճանաչում ագրեսիայի փաստը, Հայաստանին ագրեսոր չեն անվանում, չեն դատապարտում ագրեսիան և որևէ պատժամիջոցներ չեն սահմանում ագրեսորին պատժելու և տուժածի իրավունքների վերականգնման համար։  

Այժմ, վերընթերցելով այդ բանաձևերը, ամոթ եմ զգում նրանց համար, ովքեր դրանք կազմել են։ Նկատի չունեմ մեր դիվանագետներին, քանի որ նրանց խնդրանքները և աղաչանքները՝ դատապարտել Հայաստանի ագրեսիան, մնացին ձայն բարբառոյ յանապատի»։

2021թ. նոյեմբերին քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի պնդումը.

«Տեր-Պետրոսյանը շատ բարդ հակառակորդ էր, շատ դժվար էր նրա հետ։ Քոչարյանը մեզ համար աստծո պարգև էր։ Իսկ երբ նա Ղարաբաղը հանեց բանակցություններից, մեր ուրախությանը չափ չկար։ Մենք երկար ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի շարժառիթը լինել»։

Գրիգորյանը տեղեկացնում էր, որ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն է արել այս հայտարարությունը Բեռլինյան իրենց բանավեճից առաջ ունեցած անձնական զրույցի ժամանակ. « Ես ունեմ սա հրապարակավ ասելու նրա համաձայնությունը, այնպես որ, որևէ էթիկայի կանոն չեմ խախտում։ Եթե ինչ-որ մեկն էլ ցանկություն կունենա իմ ասածի հավաստիությունն ստուգելու, կարող է կապ հաստատել պարոն Զուլֆուգարովի հետ»։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»