Renault-Nissan-Mitsubishi ալյանսը 23 մլրդ եվրո կներդնի էլեկտրատրանսպորտի զարգացման գործում
Ֆինանսներ
27 Հունվարի 2022, 16:06Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլային ալյանսը մտադիր է 5 տարում 23 մլրդ եվրո ներդնել էլեկտրամեքենաների զարգացման գործում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ալյանսի հայտարարության մեջ:
«Renault, Nissan և Mitsubishi ընկերություններն արդեն ավելի քնա 10 մլրդ եվրո ներդրում են արել տրանսպորտի էլեկտրաֆիկացման գործում: Հիմնական շուկաներում (Եվրոպա, Ճապոնիա, ԱՄՆ, Չինաստան) միության 15 գործարան արդեն արտադրում են պահեստամասեր, շարժիչներ, մարտկոցներ 10 էլեկտրական մոդելի համար: Հիմնվելով այս եզակի փորձի վրա՝ միությունն առաջիկա 5 տարում կավելացնի ներդրումը 23 մլրդ եվրոյով, ինչը թույլ կտա 35 նոր էլեկտրական մոդել ստեղծել մինչև 2030 թվականը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նոր մոդելների 90 տոկոսը կստեղծվեն միության 5 ընդհանուր հարթակներից մեկում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն