Թենիսի աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս թողեց հայկական արմատներ ունեցող Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունից: Մելբուռնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն էր: 2 ժամ 52 րոպե ձգված մրցախաղից հետո Նադալն առավելության հասավ 4 սեթերից հետո` 3:6, 2:6, 6:3, 1:6 հաշվով: