Radar Զրույց

«Ռուսաստանը Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցն է լուծում». Նինա Կարապետյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, խոսել լավրովյան նոր պլանի, Արևմուտքից սպասելիքների, Արցախի իշխանություններից հնչող մեսիջների, ներքաղաքական գործընթացների, Ռուսաստանի որդեգրած քաղաքականության և հանրության անելիքների մասին։

Խոսելով Արցախի ներքաղաքական պրոցեսների մասին՝ Կարապետյանցն ընդգծում է՝ գործող իշխանության և հավակնություններ ունեցողների նկատմամբ մեծ վերապահումներ ունի, ապա հավելում՝ էական մեծ տարբերություն չկա, թե Արցախում որ պրոկրեմլյան ուժն է իշխանության։

Անդրադառնալով լավրովյան նոր պլանի և առհասարակ Ռուսաստանի՝ Արցախի և Հայաստանի հետ կապված վարվող քաղաքականությանը, ասաց, թե Ռուսաստանի համար կարևոր է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. «Ռուսաստանը Արցախն Ադրբեջանի տարածքում թողնելու հարցն է լուծում»,-շեշտեց Կարապետյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում