Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 8 ℃

Рус Eng

Ծնողը չպետք է ստանձնի վերահսկողի դերը․ մանավանդ դեռահասության տարիքում կարևոր է լինել ընկեր

Radar Սոցիում

19 Նոյեմբերի, 21:00

Radar Armenia հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վեր հանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։ 

Հաղորդման հյուրը հոգեբան, հոգեթերապևտ Արմինե Ավագյանն է: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել դեռահասների միջանձնային և ներանձնային հարաբերություններին, տարիքային ճգնաժամերին, դրանց դրսևորվմանը, ծնողի քայլերին և այլն։

«Պետք է թույլ տալ, որ երեխան ընտրության հնարավորություն ունենա։ Պետք չէ առաջարկել կամ պարտադրել երեխային այն հագուստը, որը մենք ենք ուզում կամ այն սնունդը, որը, մեր կարծիքով, ավելի առողջարար է․ պետք է թույլ տալ՝ ինքը ընտրի։ 

Եթե ընտանիքում ինչ-որ որոշում է կայացվում, պետք է երեխային ասել, որ ուզում եք լսել նաև նրա տեսակետը։ Երբ երեխային թույլ ենք տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել, վերջինս դեռահաս տարիքում ավելի ճիշտ որոշումների է ընդունակ լինում: Պետք է թույլ տալ, որ երեխան (իհարկե, ոչ ճակատագրական հարցերում) սխալվի և ինքնուրույն լուծի իր խնդիրները, որպեսզի մեր վերաբերմունքը չբերի գերխնամքի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում