Radar Armenia-ի նոր հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վերհանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։
Հաղորդման հյուրը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն է։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված բժիշկներին նոր աշխատատեղերով ապահովելուն, պոլիկլինիկաներում առկա իրավիճակին, կատարվող բարելավումներին և այլ խնդիրներին։
«Ես խորհուրդ կտամ մեր արցախցի բուժաշխատողներին չկենտրոնանալ Երևանի վրա, մարզերում 273 թափուր հաստիք կա միջին և ավագ բուժաշխատողների համար, և կարծում եմ, որ իրենք կարող են ակտիվ ներգրավվել և օգնել, որ մեր մարզային բուժհաստատություններն ավելի արդյունավետ դառնան։ Մարզերի հիվանդանոցները բարեկարգելու համար ուժ ու եռանդ չի խնայվում։ Ի դեպ, մարզերում իրենք ավելի բարձր աշխատավարձ կստանան, քանի որ նախարարությունն այդ քաղաքականությունն է մշակում, որպեսզի մարզերում աշխատելը մասնագետների համար գայթակղիչ լինի»։