Radar Սոցիում

«Այս պահին Արցախից բռնի տեղահանված 42.612 անձ Երևանում է». Լուսինե Գևորգյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի նոր հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վերհանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։

Հաղորդման հյուրը Երևանի քաղաքապետարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Գևորգյանն է։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվել ԼՂ-ից բռնի տեղահանված և Երևանում բնակություն հաստատած անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքներին, տրամադրված օգնություններին, այդ օգնություններն ստանալու մեխանիզմներին և ապագայում կատարվելիք  երկարաժամկետ լուծումներին․

«Պատերազմական գործողությունների վերսկսման առաջին օրվանից Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն ներգրավված էր մեր հայրենակիցների ճակատագրի և գործունեության կազմակերպման գործընթացներում։ 

Հենց առաջին օրերին քաղաքապետարանը արցախցիներին դուրս բերելու համար տրամադրեց ավտոբուսներ։ Քաղաքապետարանը անմիջականորեն աշխատում է կառավարության հետ։ Բոլոր վարչական շրջաններում ունենք հատուկ ձևավորված խմբեր, որոնք ենթարկվում են վարչական շրջանի ղեկավարին և կազմակերպում օգնության տրամադրումը, հաշվառում մարդկանց, լսում նրանց կարիքներն ու զեկուցում վերադասին՝ այդ խնդիրները լուծելու համար։ 

Այս պահին Երևանում է գտնվում 42 հազար 612 անձ, այսինքն, բռնի տեղահանվածների ամենամեծ մասը տեղափոխվել է Երևան»։

Մանրամասները՝ տեսանյութում