Radar Սոցիում

Երեխայի զարգացման գործում հավասարապես պատասխանատու են և՛ ուսուցիչները, և՛ ծնողները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի նոր հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վերհանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։

Հաղորդման հյուրը ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքների մատչելիությանը, ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին, ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցմանն ուղղված՝ Ազգային ժողովի կատարած և կատարելիք աշխատանքներին․

«Ներառական կրթության ոլորտում բազմաթիվ են խնդիրները, բայց դրանք չեն կարող չլինել. կրթությունը զարգացող գործընթաց է, հատկապես՝ ներառական կրթությունը, որի տասը տարվա փորձն ունենք, բայց, միևնույն է, կրթության ոլորտի համար դա բավական նոր կարող ենք համարել։ Այն նոր է մշակույթի, ընկալման և այլնի առումով ու ունի տարբեր դերակատարներ՝ սկսած ծնողական խմբերից, մանկավարժներից մինչև ադմինիստրատիվ աշխատողներ, հաշմանդամություն չունեցող երեխաներ, նրանց ծնողներ և այլք։ Այսինքն, դերակատարները բազմաթիվ են, և նաև դա է պատճառը, որ խնդիրները տարբեր կողմեր ունեն։ 

Վերջին նախաձեռնությունս վերաբերում է իրավունքներին և պարտականություններին։ Մասնավորապես, առաջարկել եմ ուսուցիչների պարտականություններում ամրագրել խտրականությունից զերծ միջավայրի ստեղծումը դասարանում և արտադասարանական միջոցառումներին»։

Մանրամասները՝ տեսանյութում