Radar Սոցիում

Դպրոցներում բուլինգը թելադրվում է հենց ղեկավար օղակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ն նոր հաղորդաշար է սկսում՝ «Radar Սոցիում»։ Հաղորդաշարի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձելու ենք բանախոսների միջոցով վերհանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումները։

Առաջին հաղորդման հյուրը հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպան Արև Մելքոնյանն է։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքների մատչելիությանը, ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին, հասարակության շրջանում կարծրացած մտածելակերպին ու վերաբերմունքին, ինչպես նաև դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց բուլինգի ենթարկմանը։

Անդրադառնալով ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին` բանախոսն ընդգծեց.

«Ներառականը դպրոցը չի, երեխան չի, ներառականը կրթությունն է, ինչը նշանակում է՝ կրթություն բոլորի համար։ Այն, ինչը հարմար է մեզ, հարմար է բոլորին։ Եթե մի երեխա մտավոր զարգացման խնդիր կամ աուտիզմ ունի, և եթե նրա համար մեխանիզմ պետք է մշակել, ապա մյուս երեխան էլ մաթեմատիկայից է ավելի թույլ, քան, ասենք, գրականությունից․ հետևաբար, մեխանիզմ պետք է մշակել նաև նրա համար։ 

Ոլորտի խնդիրները լուծելու համար քաղաքական կամք է պետք, որովհետև ներառական կրթությունը դպրոցներ տարան, բայց դպրոցներում դեռ սովետական շրջանից մնացած ուսուցիչներն են, ըստ այդմ, նաև այդ մթնոլորտը»։

Մանրամասները՝ տեսանյութում։