ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (СВР) հայտարարությանը, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով Կիևի հացահատիկի մի մասը։
Վարչապետը նշել է, որ ինքը չի կարդացել հայտարարությունը, բայց և հավելել. «Նման բան չկա, բացարձակ անհեթեթություն է»։