Սառը, քամոտ Կոլյուչին կղզու լռությունը խախտվել է անսպասելի այցելուների կողմից։ Ռուսաստանի հեռավոր արեւելքում՝ Չուկոտական թերակղզու հյուսիսային ափից մոտ 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ կղզում բևեռային արջերը բնակություն են հաստատել լքված բևեռային գիտակահետազոտական կայանի տարածքում։
Ֆոտոշարքը նկարահանվել է սեպտեմբերին՝ ռուս լուսանկարիչ Վադիմ Մախորովի կողմից, ով դրոնով ֆիքսել է արջերի շարժը Չուկոտի ծովով նավարկության ժամանակ։ Լուսանկարներում երևում է՝ ինչպես են բևեռային արջերն ազատ շրջում լքված շենքերում, որոշները՝ պատուհաններից դուրս նայելով, իսկ մյուսները՝ շենքերի տանիքներին հանգստանալով։
Կոլյուչին կղզին երկար տարիներ ծառայել է որպես բևեռային գիտական դիտակետ, սակայն ներկայումս բոլոր շենքերն ամբողջությամբ լքված են։ Տարածքն այժմ ծառայում է որպես ապաստան վայրի բնության, մասնավորապես, բևեռային արջերի համար, որոնք կլիմայական փոփոխությունների և սառցադաշտերի նվազման պայմաններում ստիպված են որոնել նոր վայրեր սննդի և հանգստի համար։
Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք։