Ֆոտոշարք

2000 տարվա վաղեմության խորտակված մասունքներ՝ Ալեքսանդրիայի ջրերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

2000 տարվա վաղեմության խորտակված մասունքներ՝ Ալեքսանդրիայի ջրերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հնագետներն ու ջրասուզակները Միջերկրական ծովի հատակում գտած 2000 տարվա վաղեմության խորտակված հնագույն իրերը՝ արձաններ, հռոմեական մետաղադրամներ և այլ պատմական մասունքներ, համատեղ վեր են հանել ափ։ Գործողությունը կատարվել է Ալեքսանդրիայի ափամերձ տարածքում։

Հայտնաբերված գտածոների թվում են եղել անգլուխ արձան, սֆինքս, ինչպես նաև անհայտ քրմի կերպարանքով արձան։

Արձանները վերամբարձ կռունկով բարձրացնում են Միջերկրական ծովից դեպի Ալեքսանդրիայի Աբու-Կիր ծովածոցի ափերը։ Իշխանությունները պնդում են, որ այս վայրը, որը գտնվում է ծոցում, կարող է լինել հնագույն Կանոպուս քաղաքի շարունակությունը՝ պտղոմեոսյան դինաստիայի և Հռոմեական կայսրության նշանավոր կենտրոնը:

Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական