Ֆոտոշարք

Կամչատկայում 600 տարվա ընթացքում առաջին անգամ արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կամչատկայի արևելքում գտնվող Կրաշենիննիկով հրաբուխը օգոստոսի 3-ի առավոտյան մոտ 600 տարվա ընթացքում առաջին անգամ արթնացել է, հայտնել է Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը (KVERT):  

Գիտնականների տվյալներով՝ հրաբխից մոխիր է ժայթքվել մինչև 6 կիլոմետր բարձրության վրա, և տարածաշրջանի վրա սահմանվել է նարնջագույն ավիացիոն վտանգի կոդ։

Մոխրի ամպը շարժվում է դեպի արևելք՝ դեպի Խաղաղ օվկիանոս։ Բնակեցված տարածքները դրանից չեն տուժել։ Կրաշենիննիկովի վերջին ժայթքումը թվագրվում է մոտավորապես 16-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակվանից ի վեր հրաբուխը համարվում էր քնած։

Ակտիվության վերսկսման պատճառը կարող էր լինել վերջերս Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը, որը հանգեցրել է լարվածությունների վերաբաշխման տարածաշրջանի երկրակեղևում։ Կրաշենիննիկով հրաբուխը գտնվում է Կրոնոտսկու արգելոցի տարածքում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված բնական վայրերի ցանկում: