Ֆոտոշարք

Ալպերում սառցադաշտերն անհետանում են (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ալպերում սառցադաշտերն անհետանում են (ՖՈՏՈՇԱՐՔ)

Շվեյցարացի գիտնականները շարունակում են ուշադիր հետևել Ալպերում տեղի ունեցող սառցադաշտային փոփոխություններին։ Վերջին տարիներին սառցադաշտերի հալման տեմպը կտրուկ աճել է, ինչը գիտնականների մտահոգության հիմնական առարկան է դարձել։ Հատկապես տագնապալի է Ռոնե սառցադաշտի վիճակը, որն ապահովում է ջրային հոսք դեպի Ռոնե գետ, որը կենսական աղբյուր է Շվեյցարիայի և Ֆրանսիայի համար։

Շվեյցարիան համարվում է մայրցամաքային Եվրոպայի սառցադաշտային կենտրոնը՝ շուրջ 1400 սառցադաշտերով։ Սակայն վերջին երկու տասնամյակում երկիրը կորցրել է մինչև 1000 փոքր սառցադաշտ, և ներկայումս խոշոր սառցե զանգվածներն էլ են հայտնվել վտանգի առաջ։

Բացի բնական էկոհամակարգերին սպառնացող հետևանքներից, սառցադաշտերի հալումը ուղղակի ազդեցություն ունի նաև Եվրոպայի խմելու ջրի պաշարների, գյուղատնտեսության և հիդրոէներգիայի վրա։ Շվեյցարիայում հէկերը կազմում են էներգիայի հիմնական աղբյուրը, իսկ սառցադաշտերի հալոցքային ջրերն ունեն մեծ դեր այդ համակարգում։

Radar Armenia-ն Շվեյցարիայի սառցադաշտից լուսանկարներ է ներկայացնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական