Ֆոտոշարք

Կարիբյան լողափերում ռեկորդային քանակությամբ ջրիմուռներ են (ՖՈՏՈՇԱՐՔ)

Կարիբյան տարածաշրջանի տարբեր լողափեր այս օրերին լցված են ջրիմուռներով, որոնք աղետալի չափերով դուրս են գալիս ափ՝ «խեղդելով» հայտնի հանգստավայրերը՝ Կանկունից մինչև Պուերտո Ռիկո։

Հունիսի 4-ին արված լուսանկարներում երևում է, թե ինչպես են զբոսաշրջիկները քայլում Կանկունի՝ ջրիմուռների հաստ շերտով ծածկված լողափում։ Reuters-ի հաղորդմամբ՝ սա ջրիմուռի ամենամեծ տարածումն է վերջին տարիներին և արդեն սպառնում է հանգստյան սեզոնին:

Ջրիմուռի զանգվածային կուտակումները ոչ միայն խաթարում են զբոսաշրջային գոտիների տեսքը, այլև տհաճ հոտ արձակում և խանգարում լողալուն։

Մասնագետների կարծիքով՝ ջրիմուռի այսպիսի զանգվածային աճը կապված է օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման և սննդարար նյութերի ավելացման հետ՝ որոնք ծովի ջրերում հայտնվում են հիմնականում մարդածին աղբյուրներից։

Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ։

Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը