Այս շաբաթ շվեյցարական Բազել քաղաքը հյուրընկալել էր 37 երկիր ներկայացնող մասնակիցների: Երեքշաբթի և հինգշաբթի կիսաեզրափակիչ ելույթներում մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով 26-ի:
Եզրափակիչ փուլ են անցել Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Իսլանդիան, Լատվիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Իտալիան, Լեհաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հայաստանը, Շվեյցարիան, Մալթան, Պորտուգալիան, Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Սան Մարինոն և Ալբանիան:
Շաբաթ երեկոյան տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի 69-րդ մրցույթի մեծ եզրափակիչը:
Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ երկրորդ կիսաեզրափակչից։