Սիքստինյան կապելլայում մեկնարկել է Կոնկլավը. մինչև 80 տարեկան 133 կարդինալները փակ դռների հետևում ընտրելու են նոր Հռոմի պապ։ Կարդինալները ներկայացնում են աշխարհի տարբեր մասերը՝ հետևյալ համամասնությամբ՝ Եվրոպա՝ 53 կարդինալ, Ասիա՝ 23, Լատինական Ամերիկա՝ 21, Աֆրիկա՝ 18, Հյուսիսային Ամերիկա՝ 16, Օվկիանիա՝ 4:
Կոնկլավի առաջին օրը անցկացվում է միայն մեկ քվեարկություն, իսկ հաջորդ օրերին՝ օրական մինչև չորս փուլ: Նոր պապ ընտրվում է միայն այն դեպքում, երբ նա ստանում է ընտրող կարդինալների առնվազն երկու երրորդի աջակցությունը:
Յուրաքանչյուր կարդինալ գրում է իր ընտրությունը պարզ քվեաթղթի վրա, որի վրա լատիներեն գրված է՝ «Ես ընտրում եմ գերագույն պոնտիֆիկոս...» և նշում է թեկնածուի անունը: Կարդինալները քվեարկում են ըստ տարիքային կարգի՝ հերթով, և քվեաթղթերը գցում են արծաթյա ու ոսկեզօծ գավաթի մեջ:
Այնուհետև կամերլենգոյի երեք օգնականները՝ հաշվիչները, հաշվում են ձայները և բարձրաձայն հայտարարում արդյունքները: Քվեաթղթերը կապվում են միասին և այրվում:
Արտաքին աշխարհը հետևում է ծխնելույզից երևացող ծխի գույնին: Սև ծուխը նշանակում է, որ համաձայնություն չի ձեռք բերվել, և կանցկացվի նոր քվեարկություն, իսկ սպիտակ ծուխը հայտնում է, որ նոր պապն ընտրվել է:
Այսօր կարդինալները մասնակցել են պատարագի, որը վարել է Իտալիայից կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն։
Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք Վատիկանից։