Այսօր՝ ապրիլի 21-ին, 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Նա Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդն էր։
Ֆրանցիսկոսի աշխարհիկ անունը Խորխե Մարիո Բերգոլիո էր։ Նա Հռոմի պապ էր ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին՝ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո գումարված կոնկլավում։ Նա դարձավ առաջին պապը Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հիսուսյան միաբանությունից, ինչպես նաև առաջին ոչ եվրոպացին՝ ավելի քան հազարամյակի ընթացքում։
Radar Armenia-ն ներկայացնում է Պոնտիֆիկոսի կյանքից լուսանկարներ։