Ֆոտոշարք

Հայաստանի հոկեյի հավաքականի ելույթները՝ 15 տարվա դադարից հետո (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում անցկացված աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցաշարի վերջին խաղում մեր ընտրանին 14:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի հավաքականը:

Վադիմ Գուսկովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 5 խաղ է անցկացրել, տոնել է 4 հաղթանակ և կրել 1 պարտություն՝ վաստակելով 12 միավոր:

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում: