Մյանմայի (Բիրմա) կենտրոնական հատվածում երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. գրում է Reuters-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, որին հաջորդել է 6.4 մագնիտուտ ուժգնությամբ հզոր ետցնցում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բիրմայի մեծությամբ երկրորդ՝ Մանդալայ քաղաքից մոտ 17,2 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է մոտ 1,5 մլն մարդ:
Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ այդ երկրաշարժից։