Ֆոտոշարք

Թրամփի ռեկորդային ուղերձը՝ լուսանկարներով

Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ նորընտիր նախագահ, Կոնգրեսում հանդես է եկել առաջին ամենամյա ուղերձով՝ անդրադառնալով տարբեր հարցերի՝ ներքին քաղաքականությունից մինչև համաշխարհային քաղաքական թատերաբեմում կատարվողը։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի ուղերձն իր տևողությամբ ռեկորդային է եղել՝ 1 ժամ 40 րոպե։ Ժամանակակից պատմության մեջ իր ամենաերկար ամենամյա ուղերձում Թրամփը կենտրոնացել է տնտեսության վրա՝ անդրադառնալով առևտրի և սակագների հարցերի։ Նա խոստացել է բարձր գնաճի պայմաններում «օգնել աշխատող ընտանիքներին»:

Նա անդրադարձել է միգրացիոն քաղաքականությանը։ Թրամփը առանձնացրել է հանցագործությունները, որ կատարվել են օրինական փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների կողմից։ Նա կոչ է արել ուժեղացնել սահմանների պաշտպանությունը:

Նա նաև խոսել է 2024 թվականի ընտրություններում իր հաղթանակի մասին և քննադատել է Բայդենի վարչակազմին իր ելույթում, որը բողոքի ալիք բարձրացրեց դեմոկրատ օրենսդիրների շրջանում:

Թրամփն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվել»։

Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք Կոնգրեսում տեղի ունեցածից։