Ֆոտոշարք

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը՝ Օսկարի հաղթող. «Օսկար 2025» (ՖՈՏՈՇԱՐՔ)

Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխությանը «Անորա» ֆիլմն արժանացել է հինգ մրցանակի՝ ներառյալ լավագույն ֆիլմ անվանակարգում։

«Անորա» ֆիլմը մրցանակ է ստացել լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր, լավագույն օրիգինալ սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում։

Նշենք, որ այդ ֆիլմում նկարահանվել են նաև հայ հայտնի դերասաններ Վաչե Թոմասյանը և Կարեն Կարագուլյանը։

Մայքի Մեդիսոնը հաղթել է լավագույն դերասանուհի, Էդրիան Բրոուդին՝ լավագույն դերակատար անվանակարգում՝ «Բրուտալիստ» ֆիլմի համար։ Նշենք, որ «Բրուտալիստ» ֆիլմը ևս մի քանի մրցանակ է ստացել։

Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ՝ «Օսկարի» մրցանակաբաշխությունից։