2025թ. փետրվարի 11-ին Էթնա հրաբխի ժայթքումն ուժեղացել է՝ առաջացնելով լավայի հզոր հոսքեր և մոխրի արտանետումներ, որոնք խախտել են Սիցիլիայի տարածքում օդային հաղորդակցությունը:
Հանգստյան օրերին զբոսաշրջիկներն ուղևորվել են սիցիլիական Էթնա հրաբուխ՝ մոտենալով նրա խառնարանին և ականատես լինելով նոր ժայթքմանը. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հրաբխին ամենամոտ բնակավայրերից մեկի՝ Ադրանոյի քաղաքապետն արգելել է մոտենալ լավայի հոսքերին: Սակայն սահմանափակումները չեն զսպում այցելուներին։ Զբոսաշրջիկների մեծ մասին ուղեկցում են պրոֆեսիոնալ զբոսավարներ, բայց Սիցիլիայի քաղպաշտպանության դեպարտամենտի պետը կոչ է արել եկվորներին՝ չկայանել մեքենաները նեղ ճանապարհներին, որոնք կարող են արգելափակել արտակարգ ծառայությունների մեքենաների անցումը:
Տարածաշրջանի քաղպաշտպանությունը կամավորների ջոկատներ է տեղակայել, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: